
Monday, 27 August 2012
Ինչի՞ համար է տրված իշխանությունը

Saturday, 25 August 2012
Համապետական արտագաղթի կո՞չ

Քիչ առաջ կադացի «Եկամտային հարկի մասին» մեր «սիրելի» իշխանությունները կայացրած որոշումը: Որոշում, որն ուղղված է սեփական ժողովրդին հերթական անգամ հարստահարելուն, հուսախաբ անելուն, հայրենիքը հարկադրված լքելուն:
Tuesday, 21 August 2012
ՀՐԱՆՏ ԴԻՆՔ / Հոգեվիճակս վախվորած աղավնու է նման
Երբ Շիշլիի դատախազությունն իմ դեմ «թուրքերի ազգային ինքնասիրությունը նվաստացնելու» մեղադրանքով հետաքննությունը սկսեց, ես մտավախություն չեմ ապրել: Դա առաջին դեպքը չէր: Նման դատական գործին մինչ այդ առնչվել էի Ուրֆայում: Երեք տարի շարունակ ինձ «թուրքերի նվաստացման» մեղադրանքով դատում էին զուտ նրա համար, որ 2002 թ. Ուրֆայում, մասնակցելով կոնֆերանսի, ելույթում ասել էի, որ «թուրք չեմ, այլ Թուրքիայի հայ եմ»: Այն ժամանակ նույնիսկ տեղյակ չէի դատական նիստերի ընթացքից: Դրանք ինձ բոլորովին չէին հետաքրքրում: Դատավարությունն իմ բացակայությամբ առաջ էին տանում ուրֆացի փաստաբան ընկերներս: Բավականին անհոգ էի նաեւ Շիշլիի դատախազությունում բացատրություն տալու ժամանակ:Ի վերջո, ակնհայտ էին ե՛ւ գրածներս, ե՛ւ մտադրությունս: Համոզված էի, որ դատախազը իմ հոդվածի առանձին որեւէ իմաստ չարտահայտող նախադասության փոխարեն կկարդա ամբողջությամբ, այսպիսով, հեշտությամբ կհասկանա, որ թուրքերին նսեմացնելու» որեւէ մտադրություն չունեմ եւ վերջ կգտնի այս կատակերգությունը: Վստահ էի, որ հետաքննությունը չի հանգեցնի իմ դեմ դատական գործի հարուցմանը:
Wednesday, 8 August 2012
Մինչև ե՞րբ
Ցավով, բայց հարգանքով, ես կրկին արձանագրում եմ նույն փաստը. թուրքերը մեզանից 100 անգամ ավելի լավ դիվանագետներ են: Հերիք չի հայրենիքը ձեռներիցս վերցրել են, հիմա էլ հուշանվերի տեղ վաճառում են մեզ:
Subscribe to:
Posts (Atom)