Saturday, 25 August 2012

Համապետական արտագաղթի կո՞չ

Այս տարի մայիսի 6-ին կայացած Խորհրդարանական ընտրություններից հետո` իմ մեջ կրկին գլուխ էր բարձրացրել հայրենիքից վերաջնականապես հեռանալու որոշումը: Շնորհակալություն այն բոլոր ընկերներիս, ովքեր ինձ օգնեցին հաղթահարելու, հերթական անգամ հաղթահարելու այդ չարաբաստիկ որոշումը:
Քիչ առաջ կադացի «Եկամտային հարկի մասին»  մեր «սիրելի» իշխանությունները կայացրած որոշումը: Որոշում, որն ուղղված է սեփական ժողովրդին հերթական անգամ հարստահարելուն, հուսախաբ անելուն, հայրենիքը հարկադրված լքելուն:

Զայրույթը սեղմում է կոկորդս: Ստացվում է այնպես, որ մի խումբ պորտաբույծ չինովնիկներ ստիպում են ինձ, հերթական անգամ ստիպում են զգալ այն նույն հուսախաբությունը, որ մղում է ինձ լքել հայրենիքս: Եվ ո՞վ է տվել այդ իրավունքը նրանց:
Ինչպես ասում էր իմաստունը` «շարժումը երբեք գործողություն չէ»: Բավակա´ն է անտարբեր շարժենք գլուխներս: Գործե´լ է պետք:

Հ.Գ. «Դադարեցրեք օրենքի հոդվածներ մեջբերել նրա մոտ, ում կողքից սուր է կախված»:               Հռոմեական իմաստություն:

2 comments:

INTEREST said...

Քանի որ fb-ում չկաս, ես կիսեցի։ Լավ եմ արել։

INTEREST said...

Գովազդի համար՝ միայն մի քանի մանր ծառայություններ։
Հ.գ. Ով էլ ում գրածից ոգեշնչվի, լավ է։