Monday, 27 August 2012

Ինչի՞ համար է տրված իշխանությունը


Ինչպես փաստում է հայտնի արևելյան իմաստությունը` «Իշխանությունը սեփական ուժի ցուցադրությունը չէ ժողովրդին, այլ միջոց է` նրա շահերի պաշտպանության համար»: Մեզանում իշխանության գաղափարի ընկալումը, բավականին խեղաթյուրված է: Ցանկացած իշխանավոր իրեն վեր է դասում սեփական ժողովրդից, այն ժողովրդից, ում շնորհիվ նա եկել է իշխանության, և իշխանությունը ծառայեցնում է միայն ու միայն սեփական ընչաքաղցությանը հագուրդ տալու համար:  Եթե դուք կարծում եք, թե այս մոտեցումը բնորոշ է միայն 3-րդ հանրապետության մերօրյա չինովնիկներին, ապա դուք երիցս սխալվում եք: Բավական է վերհիշել  մեր պատմահայր Մովսես Խորենացու «Ողբը»: Այո, մենք այդպիսին ենք: Այս արատը հոսում է մեր երակներով, փոխանցվում է սերնդե-սերունդ:

Իսկ ե՞րբ կծնվի այն սերունդը, ում համար «Հայրենիք» և «փորոտիք» հասկացությունները սկզբունքորեն տարբերվում են: Եվ այդ սերնդի ծոցից կծնվեն սեփական հայրենիքը անձնուրաց սիրող ու հայրենիքին  անվերապահ ու անփոխահատույց ծառայեց ցանկացող իշխանավորները:

Կծնվեն արդյո՞ք: 

No comments: