Կյանքում լինում են պահեր, որոնք էլ երբեք չեն կրկնվի: Դրանք տրվում են մեկ կամ երկու անգամ, այն էլ եթե ծնվել ես բախտավոր աստղի տակ: Ու այդ պահերին, դու ցանկանում ես կիսել քո մենությունը մեկի հետ, ում սիրում ես ամբողջ հոգով ու սրտով, բայց անցնում է ժամանակը և դու հասկանում ես, որ ընդամենը նրան սովորեցրիր ապրել մենության մեջ և սիրել այն, ինչից դու փրկություն էիր փնտրում նրա գրկում:
Ու դու շարունակում ես միայնակ պայքարել քո մենության դեմ...
Լինում են պահեր, երբ դու հանդիպում ես մեկին, ում հետ կարող ես խոսել ամեն ինչից, բացի սիրուց, քանզի նրա հոգու փոխարեն հայելի է, որն արտացոլում է այն ամենը, ինչ դու ես տալիս նրան, իսկ սեփական սիրո ու ջերմության ոչ մի կաթիլ նրանից չես ստանա երբեք:
Իսկ դու շարունակում ես կուրորեն սիրել նրան...
2 comments:
Լռության մեջ քո հոգու ձայնը դառնում է ավելի հարազատ ու լսելի: Միայն թե այն հասկանալու համար պարտավոր ես սիրել քո հոգու մենությունը:
Արտակ Զարգարյան, մարտ, 2012
Գիտեմ Հասմիկ ջան, գիտեմ: Իմ արտահայտած մտքերից է, եթե չեմ սխալվում :)
Post a Comment