Tuesday, 4 September 2012

Յուրգեն Հաբերմաս. Եվրոպայի հետ-ժողովրդավարական դարաշրջանը


Եվրոմիության մոնոպոլիզացիան քաղաքական էլիտաների կողմից սպառնում է նվազեցնել քաղաքացիական համերաշխության շեմը, որն առանցաքային է եվրոպական նախագծի համար:

Եվրոպական մակարդակում ժողովրավարական ինստիտուտները մտել են նոր բյուրեղացման փուլ: Այս գործընթացում ներառված բաղադրիչներից մեկը համերաշխությունն է. մեկ պետության սահմաններից սահմանադրական համայնքի ընդլայնումը ենթադրում է, որ քաղաքացիների համերաշխությունը, ովքեր պատրաստակամ են աջակցել միմյանց, նույնպես պետք է տարածվի` համահունչ լինելու նպատակով:

Իմ նախագծած տարբերակում, ընդլայնված և դրանով իսկ ավելի վերացարկված և համեմատաբար նվազ ճկուն քաղաքացիական համերաշխությունը պետք է ներառի եվրոպական հասարակություններից յուրաքանչյուրի անդամներին: Միայն այս դեպքում Եվրոմիության քաղաքացիները, որոնք ընտրում և վերահսկում են Ստրասբուրգում գործող խորհրդարանը, կարող են մասնակցել ազգային պետության սահմաններից դուրս ժողովրդարական կամքի ձևավորման միասնական գործընթացին:


Ըստ էության, արժեքների ազատականացումը, օտարներին ընդգրկելու աճող պատրաստակամությունը և կոլեկտիվ ինքնությունների համապատասխանաբար փոխակերպումը կարող են լավագույնս խթանվել  օրենսդրական-վարչարարական միջոցներով: Անկասկած, մենք գործ ունենք մի կողմից քաղաքական գործընթացների և սահմանադրական նորմերի միջև կամ փոխադարձ ցիկլիկ ամրապնդման, կամ փոխադարձ ցիկլիկ թուլացման փոխազդեցության հետ, մյուս կողմից` համընդհանուր քաղաքական և մշակութային դիրքորոշումների և պատկերացումների ցանցայնացման հետ: Վստահության հին մեխանիզմները խամրում են, զարգանում են նորերը, ավանդույթները փոխվում են և ժողովուրդները, ցանկացած այլ համեմատելի ռեֆերենտների պես, այլևս բնատուր չեն: Վստահությունների հարաբերական կշիռների չափումը և այդպիսով ավելի սերտ նույնականացումը որևէ սոցիալական միավորի հետ` ի համեմատություն մյուսի, փոխադարձության երկարաժամկետ հարաբերությունների համար զոհաբերություններ անելու ցանկությունն է: Համընդհանուր համախմբման վերացման հետ մեկտեղ, պատերազմի փորձնական դեպքը և  դրանով իսկ որևէ մեկի կյանքի զոհաբերումը ազգի բարեկեցության համար որպես բացարձակ հայտարարություն, բարեհաջող կերպով կորվրել է իր ուժը: Սակայն ազգայնականության թողած երկար ստվերը դեռ առկա է մեր օրերում:

Շարունակելի....

No comments: