Monday, 23 September 2013
Monday, 15 April 2013
Իրական դղյակներ, անիրական սեր
Հետո դու կհարցնես, թե որտեղից եմ ես վերցնում այս գեղեցիկ բառերը, իսկ ես քեզ կասեմ, որ մենությունը սովորեցրել է ինձ լսել հոգուս ձայնը:
- Առավել նախընտրելի է լսել իրական մարդկանց իրական խոսքերը, քան խոսել ինքդ քեզ հետ, - կհակառակվես դու իմ ասածին:
- Կհավատա՞ս արդյոք այն իրական սիրո խոստովանությանը, որ չի բխում իմ հոգու խորքից, կհամբուրե՞ս արդյոք իմ իրական շուրթերը, եթե չզգաս հոգուս ջերմությունը:
Դու լռում ես, հայացքդ իջեցնում ու փորձում նոր հարցեր հնարել ինձ համար, որոնց պատասխանը ես չգիտեմ: Բայց՝ ապարդյուն:
- Դե իհարկե, դու գիտես բոլոր հարցերի պատասխանները, - նեղացած տոնով շարունակում ես դու:
- Ես ուղղակի տեսնում եմ այն իրականը, որ քեզ համար անիրական է, հնարովի ու մտացածին մի աշխարհ, ես խիզախում եմ երազել ու պայքարել, ամբողջ ուժով պայքարել, որ իմ երազները իրական դառնան:
- Երազիր, երազիր այդպես շարունակ, կառուցիր օդային դղյակներ ու մեզ պատկերացրու այնտեղ միասին։ Իսկ ես, միևնույն է, իրական դղյակը նախընտրում եմ քո օդայինից՝ անիրականից: Դու երազիր, որ մի օր ես կլինեմ քո կողքին, երազիր, որ կսովորեմ սիրել քեզ, ապրել քեզանով, մեռնել քեզ համար: Բայց իրական աշխարհում մեր հոգիները խորթ են իրար, ու գիտե՞ս, եթե դու համարձակ չես, ապա ես կանեմ դա. ես ազատում եմ քեզ ինձանից, ինձ սիրելու ծանր բեռից: Մոռացիր ինձ ու՝ մեկընդմիշտ:
Դու իրավացի ես. իրական դղյակները շատ հաճախ փոխարինում են իրական սիրուն.....
Ու նորից ես մենակ եմ ինձ հետ, ինքս ինձնով ու քեզնով: Դու խոսում ես ինձ հետ, խրատներ տալիս, դու ինձ ապրելու նոր հույս ես տալիս: Ես լուռ լսում եմ քո խրատները, դառն արցունքերս կուլ տալիս: Դու ծիծաղում ես, անհոգ քրքջում, ու քո հերթական հաղթանակն ես տոնում:
Monday, 1 April 2013
Սեր երկուսի համար
Subscribe to:
Posts (Atom)