Դու ամեն օր պատկերացնում ես այդ պահը, մեկ առ մեկ ընտրում բոլոր բառերը, փորձում ես հասկանալ, թե ինչ խոսքեր են անհրաժեշտ՝ քո զգացմունքի խորությունը նրան փոխանցելու համար, բայց՝ ապարդյուն:
Իսկական սերը միշտ էլ դժվար է խոստովանել…..
Թեկուզ նրան անվերադարձ կորցնելու
վտանգը քեզ ստիպում է լռել: Հասկանում ես, որ իսկական սիրո ու տառապանքի միջև հավասարության
նշան է դրված տիեզերքի արարման հենց սկզբից: Ու դու շարունակում ես լուռ տառապել: Ամեն
օր պատահաբար հանդիպում ես նրան փողոցում, ու պատահական անցորդի պես բարևում անտարբեր:
Բայց ինչքա՜ն կյանք կա հայացքի մեջ, որ դու փախցնում եմ ամեն օր նույն այդ փողոցում,
որտեղ մանկության տարիներին խաղացել եք իրար հետ:
Մանկության
հուշերը քո գիշերային տառապանքների միակ մխիթարանքն են երևի…
Փորձում ես սեր գտնել ուրիշների
գրկում, տառապանքդ խեղդել կրքոտ համբույրների ու խելագար տռփանքի մեջ, բայց՝ ապարդյուն:
Դու նորից հանդիպում ես նրան
ձեր մանկության փողոցում, ու հոգիդ տակնուվրա է լինում: Դու փորձում ես ձևացնել, թե չես նկատում, ու դարձել
ես անտարբեր նրա գոյության հանդեպ: Բայց նա բարևում ու գրկում է քեզ.
-Ողջույն, այ կորած: Էլի մենությանդ
գի՞րկն ես ընկեր:
Ուզում ես ծնկի գալ նրա առջև,
փարվել ոտքերին ու հեկեկալ, դուրս թափել ներսիդ ողջ դառնությունը:
- Կներես, բայց շտապում եմ:
Միայն հիմարը կարող էր այդպես
վարվել: Իսկ այդ հիմարը դու ես:
Որոշում ես անանուն մի նամակ
գրել ու պատմել քո սիրո ու տառապանքի մասին: Գրում ես երկար, մեկ առ մեկ ընտրելով բոլոր
բառերը, բառեր որոնք կպատմեն քո իրական ու հավիտյան սիրո մասին:
Ու կրկին, ձեր մանկության փողոցում
դուք պատահմամբ հանդիպում եք: Համարձակ քայլերով մոտենում ես, նամակը մեկնում նրան:
-
Ինձ խնդրեցին փոխանցել:
Նա ժպտում է, վերցնում իրեն պարզած
նամակը:
-
Դու այդպես էլ չսովորեցիր
խաբել, գոնե ինձ: Գիտեմ, թե ինչ ես գրել նամակում: գիտեմ, որ պատմել ես քո սիրո մասին,
մեկ առ մեկ ընտրեով բառերը՝ ընդգծելու համար քո զգացմունքի խորությունն ու անկեղծությունը:
Գիտեմ, որ երկար պատկերացրել ես այս պահը, բայց այլ կերպ: Գիտեմ նաև, որ բոլոր տղաներդ
մտածում եք, թե իրական սեր զգալու ու տառապելու շնորհքը միայն ձեզ է տրված, այն էլ
ի վերուստ: Իսկական սերը երբեք չի տրվում մեկին:
Այն չի կարող լինել անպատասխան:
No comments:
Post a Comment