
Ընդհանրապես, ճակատագիրն առանձնակի կամակոր և չափազանց անսպասելի բան է: Երբեմն լինում է հլու ու մեղմ՝ ամեն ինչ հանձնած ինքնահոսի, թույլ տալով հպատակներին հավատ ընծայել սեփական ուժերին: Բայց ավելի հաճախ աղմկում է, դիմացկունություն ստուգում, անդադար նետում մի փորձությունը մյուսի ետևից: Անխղճաբար շպրտում է իրադարձությունների հորձանուտը, իր հայեցողությամբ խառնում է մարդկային հոգիների խաղաթղթերը, ճակատ ճակատի է բերում ոմանց, մյուսների միությունն է խորտակում… Երբեմն այդ չարամիտին հարկավոր է լինում, որպեսզի որոնողների ճանապարհները չհատվեն: Այդ պատճառով չէ՞, որ յուրաքանչյուրին վիճակված է շատ ավելի կարևոր դեր, քան միմյանց որոնելը: Ճակատագիրն առույգ նժույգ է: Երբեք չես իմանա, թե երբ կցուցադրի իր բարքն ու ցայտեր կցփնի: Ոմանք նախընտրում է նրա հետ չվիճաբանել ու բաց թողնել սանձերը, մյուսներն, ընդհակառակը, ցանկանում են ենթարկել: Թամբել նրան քչերին է հաջողվում: Դառնալ ճակատագրի տերը՝ եզակիներին…
Աղբյուրը`
http://hovikcharkhchyan.wordpress.com/tag/%D5%BC%D5%A5%D5%B4%D5%A1%D6%80%D5%AF/
2 comments:
Ոմանք նախընտրում է նրա հետ չվիճաբանել ու բաց թողնել սանձերը, մյուսներն, ընդհակառակը, ցանկանում են ենթարկել: Թամբել նրան քչերին է հաջողվում: Դառնալ ճակատագրի տերը՝ եզակիներին…
Ընդամենը պիտի ցանկանաս լինել ճակատագրիդ տերը։
Post a Comment