Արման Մարտիրոսյանի անկեղծությունը
Ժամը 21:20
Առաջին
անգամ եմ փորձում ինքս ինձ հետ կիսվել ու մտքերս հանձնել թղթին: Նստած եմ համակարգչի
դիմաց, երաժշտություն եմ լսում: Անջատեցի երաժշտությունը: Սկսեցի գրել: Սենյակս անձայն
է: Մենք սենյակում երկուսով ենք` ես ու կրկին
ես: Ուզում եմ հասկանալ, թե ի՞նչ եմ ուզում, ի՞նչ եմ պահանջում ու առաջարկում, ուզում
եմ ինձ հետ մի քիչ վիճել, ասել-խոսել, հասկանալ ճշմարտությունը: Սկսեմ նրանից, որ ես
վախենում եմ ինքս ինձ խոսել, որովհետև շփոթվում եմ: Ինձ խանգարում է կողմնորոշվել իմ
երկրորդ եսը, միգուցե առաջինն էլ է խանգարում:
Ես ուրիշ բան եմ ուզում, բայց անում եմ ճիշտ հակառակը, ուզում եմ խոսել, բայց հետո լռում եմ, չեմ ուզում խոսել, որ չսխալվեմ, որ չկորցնեմ այն ինչ որ ունեմ: Ինչո՞ւ են մարդիկ խուսափում անկեղծ խոսելուց, ճիշտն ասելուց, այն ճշմարտությունը, որ պահում են իրենց սրտի մի մութ անկյունում ու հավիտյան մոռանում նրա գոյության մասին, կամ ամբողջ կյանքում տառապում նրա գոյությունից:

Ժամը 22:50
Վախենում եմ ինքս
ինձանից: Ատում են այն վախը, որ կրծում է իմ հոգին: Ապասում եմ, անվերջ սպասում մի հարմար պահի, որ ասեմ այն, ինչը
որ ճշմարիտ է, բայց իմ կարծիքով այդ պահը դեռ չի հասունացել, չնայած իրականում ես ուշացել
եմ կամ ուշացրել եմ իմ այդքան ցանկալի խոստովանությունը: Ասում են, թե երբեք էլ ուշ
չէ, սակայն իրականում այս անիմաստ խոսքերն անզոր են փոխել իրականությունը: Ես չեմ կողմնորոշվում,
ե՞րբ է պետք շտապել, իսկ երբ հապաղել ու անձայն սպասել: Ի՞նչն է ինձ կանգնեցնում: Ընկերությո՞ւնը, թ՞ե այն կորցնելու վախը, թ՞ե իմ երկրորդ եսը: Բարդ
է որոշել, թե որն է ճիշտը, քանի որ գիտակցում եմ, որ այդ ճիշտը կարող է վերջում դառնալ
ամենամեծ վիշտը:
Ժամը 22:15
Բարձր լեռներում, մենության մեջ ամեն բան շատ հեշտ
է: Վերևում կարող ես բարձրաձայն գոռալ, ասել ողջ ճշմարտությունը, ինքդ քեզ բարկանալ, հարվածել
քարին, մաքուր օդ շնչել ու հանգիստ ննջել, որովհետև ոչ ոք քեզ չի տեսնում ու չի լսում….
Վերևում մենակ դու ես և էլի դու…. Վերևում ամեն բան շատ թանկ է թվում: Սկսում ես գնահատել
ամեն մի մանրուք, կարոտում ես բոլորին ու ամեն մեկին: Վերևում զգում ես, որ կան մարդիկ
, ովքեր քեզ համար շատ թանկ են, բայց դու չես գնահատել նրանց ներքևում: Կարճ ասաց`
վերևում ամեն ինչ մաքուր է, իսկ երբ իջնում ենք ներքև, հագնում ենք մեր կիսով չափ մուգ
դիմակները ու սկսում ապրել հարցական կյանքով, միայնակ մեր վախերի հետ…..
Ժամը 22:30
Լավ, չենք բողոքում Արման ջան: Ուզում եմ ասել, որ պետք չէ վախենալ, չկոտրվել, անհրաժեշտ է միշտ պատրաստ լինել հիասթափություններին ու դժվարություններին: Անհրաժեշտ է ունենալ լավ ընկերներ և երբեք չսիրահարվել այդ լավ ընկերներին:

No comments:
Post a Comment