«Կանանց միամսյակ»
կոչված տոնը, որն այդքան սիրված ու ցանկալի է հայ իրականության մեջ, չգիտես ինչու սկսվում
ու ավարտվում է հրեական արմատներ ունեցող և հին աշխարհում մեծ տարածում ստացած երկու
ոչ բարոյական տոներով: Գիտակցելով, որ կարող եմ փչացնել հայ աղջիկների ու կանանց այդքան
սիրելի այս տոնը, չեմ ցանկանում մանրամասն անդրադառնալ դրանց արմատներին: Բայց նաև
չեմ կարող լռել:
Դեռևս հեթանոս Հայաստանում
մեծ շուքով նշում էին Անահիտ ու Աստղիկ աստվածուհիներին նվիրված մայրության, գեղեցկության
ու պտղաբերության տոնը: Հայկական իրականության մեջ ծնունդ առած այս տոնը ոչ պակաս կարևոր
էր, և գալիս էր մեկ անգամ ևս ընդգծելու հայ կնոջ բարձր դերը մեր հասարակության մեջ:
Անահիտն ու Աստղիկը միշտ էլ եղել են հեթանոս հայերի ամենասիրելի աստվածուհիները, և
նրանց պատվին կառուցվել են բազմաթիվ տաճարներ ու մեհյաններ:
Արդի հայ իրականության
մեջ արդեն մի քանի տասնամյակ է, ինչ մենք` ավանդապաշտ ու բազմադարյա պատմություն ունեցող
հայ ժողովուրդը, նշում ենք օտարների կողմից հորինված, բայց ժամանակին մոռացության տրված
մի տոն, որը բնավ կապ չունի մայրության ու գեղեցկության հետ: Երևի դրանով էլ բացատրվում
է այն պարագան, որ «Կանանց միամսյակ» կոչվածը ավելի շատ բաժանում է սիրահար զույգերին`
նրանց միջև ավելորդ վեճերի ու տարաձայնությունների պատճառ դառնալով:
Օտարածին մարմինները
միշտ էլ դուրս են մղվում առողջ օրգանիզմի կողմից:
Իսկ ո՞րն է ստեղծված
իրավիճակից դուրս գալու ճշմարիտ ուղին: Իմ կարծիքով միակ ճշմարիտ ուղին հին հայկական
տոնի վերականգնում է: Իմ շատ սիրելի կանայք ու աղջիկներն էլ կհամաձայնեն, որ ավելի
նախընտրելի է տոնել Անահիտ ու Աստղիկ աստվածուհիների, քան հին աշխարհի անբարո քրմուհիների
ու եգիպտացի զինվորների հետ շնացող վավաշոտ հրեա կանանց տոնը:
No comments:
Post a Comment