Ցանկացած մարդ, ով ապրում է ոչ
միայն մարմնական, այլ նաև մտավոր կյանքով, վաղ թե ուշ մտածում է ինքնասպանության մասին:
Իսկ գրող մարդու համար այդ հնարավորությունը առավել հարազատ է, մշտապես առկախ է օդում:
Այն նաև դյութիչ է: Պատճառը նրանում է, որ իսկական ստեղագործ մարդուն դժվար
է համակերպվել այն մտքի հետ, որ նա արարած է, այսինքն ինչ ոչ մեկի կողմից ստեղծված:
Եվ եթե դու չես կարող ինքդ քեզ ստեղծել, ապա համենայն դեպս կարող ես ինքդ քեզ ոչնչացնել:
Իսկ հենց այդ ինքնաոչնչացման մասին է, որ գրողները
շատ են գրում: Իսկ ինչն է, որ ստեղծագործելու ընթացքում մեծացնում է սուիցիդալ ռիսկայնությունը:
Նախ, ինչպես արդեն նշեցինք, ստեղծագործությունը դա մահկանացուի փորձն է հաղթահարել
մահը:
Բերդյայևը գրում է, որ մարդուն հատուկ է երկու վախ` կյանքից
վախ և մահվանից վախ: Նրանց սանձահարելուն օգնում է առօրեականության կազմակերպումը,
որը մարդու մոտ ստեղծում է անվտանգության զգացողություն: Այս պարագայում ստեղծագործող մարդը անպաշտպան է, քանի օր առօրեականությունը նրան օտար է, նրա թշնամին է: Իսկ մարդը իրեն այն ժամանակ է սպանում, երբ կյանքից վախն ավելի ուժեղ է լինում, քան մահվան վախը: Գրողը իր մոտ ստեղծում է մահվանը հաղթահարելու պատրանք: Սակայն մահվան հետ խաղը ենթադրում է նաև հավանական պարտություն: Ստեղծագործող մարդկանց մոտ ի սկզբանե ինքնապահպանության բնազդը թույլ է զարգացած:
No comments:
Post a Comment