Tuesday, 3 April 2012

Թշվառության համախտանիշ


Այսօր աշխատանքից տուն դառնալիս սկսեցի ուշադիր նայել փողոցում անցուդարձ անող մարդկանց աչքերին: Այնտեղ ես տեսա դարավոր մի տառապանքի ու թշվառ ազգի դաժան ճակատագրի արտացոլանքը: Իսկ սիրո ու երջանկության ոչ մի նշույլ ես չտեսա մարդկանց աչքերում: Տեսնես ո՞վ գողացավ երջանկության ու սիրո հրաշք զգացմունքը մեր հոգիներից: Իսկ մեր հոգու փոխարեն հիմա հայելի է, որն արտացոլում է մեզ շրջապատող դառն ու անարժեք իրականությունը: Ահա թե ինչու մարդկանց հետ կարելի է խոսել ամեն ինչից, բացի սիրուց: Քանզի նրանց հոգու փոխարեն հայելի է, որն արտացոլում է այն ամենը, ինչ դու ես տալիս, իսկ սեփական սիրո ու ջերմության ոչ մի կաթիլ նրանցից չես ստանա երբեք…...
Դու, որ հասկանում ես մարդկային հոգու լաբիրինթներն ու կարող ես տեսնել միակ ու  ճշմարիտ փրկության ուղին, հիմա նստած ես գլխիկոր ու ձեռնունայն, պատրաստ ողբալու ազգիդ ու հայրենիքիդ թշվառ ու տառապած որբերի համար: Պատրաստ ես գլուխ խոնարհել արնակալած աչքերով ու գիշատիչի երախով «ղեկավար» կոչվող ջոջերի առաջ: Մի թե՞ պայքարող ու մոխրից անվերջ վերածնվող  հայ ազգի արգանդը չորացավ անդառնալիորեն, պայքարի ոգին ինքնասպան եղավ` քո անզորությունից հիասթափված, կամ անհետացավ` տարրալուծվելով տիեզերքի հավիտենության մեջ……

1 comment:

INTEREST said...

Ճիշտ չէ։ Սիրո դիմաց միշտ սերը կա։ Բայց՝ սիրո դեմ։
Մարդիկ մտահոգ են, որովհետև ընտրությունները մեզանում անցնցում չեն անցնում։ Չարագուշակ են մեզ մոտ ընտրությունները՝ ամեն կողմից պայքարի կոչերով։