Ստեղծագործությունը
մարդկային հոգում թաքնված անհայտի բացահայտումն է: Ամեն մի ստեղծագործ անհատ ունի իր
ուրույն ոճը: Մարդկային ցանկացած ստեղծագործություն նրան ավելի է մոտեցնում Աստծուն,
եթե այդ ստեղծածը արտացոլում է քո հոգու լույսը: Հենց մարդկային հոգու այդ լուսավոր
մասնիկներից է բաղկացած արվեստի ցանկացած գլուխգործոց: Ամեն անգամ, երբ քո աչքը շոյում
է այդպիսի մի գլուխգործոց, դու նրանից վերցնում ես լուսավոր այն մասնիկը, որ զետեղեց
նրանում արվեստագետը` արարման պահին:
Իր
արարման օրվանից տղամարդը փորձում է հասկանալ կնոջ հոգին: Այդ գաղտնիքը բացահայտելու
համար հազարավոր արվեստագետներ փորձել են պատկերել կնոջը` խորհրդավոր ու անզուգական,
արարող ու կործանող: Բայց ավա~ղ, ապարդյուն:
Երևի
այդ գաղտնիքն այդպես էլ կմնա մարդկային ամենամեծ առեղծվածը:
No comments:
Post a Comment