Wednesday, 29 February 2012

Ընտանիքի, սիրո ու երջանկության մասին


«Ամուսնությունը նման է պաշարված բերդի: Դուրս եղողները ներս են ձգտում, ներս եղողները՝ դուրս»: Պարսկական այս ասացվածքում թեև կա ճշմարտություն, բայց բոլոր ասացվածքները ունեն մի պարզ  թերություն՝ ամեն ինչ ընդհանրացնել: Երևի այստեղ խոսքը գնում է դժբախտ ամուսինների, և անհամբերությամբ իրենց պսակադրությանը սպասող սիրահարներ զույգերի մասին:

Tuesday, 28 February 2012

Ուզում ես խաղաղություն՝ պատրաստվիր պատերազմի



Նիցշեն ասում էր. «Պատերազմում գոյություն չունեն հաղթողներ ու պարտվողներ: Գոյություն ունեն միայն ողջ մնացածներ, որոնք իրավունք են ստացել շարունակելու պայքարը»:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակում իմ զինվորական ծառայության տարիներին ես դեռևս ծանոթ չէի Նիցշեի ստեղծագործություններից և ոչ մեկին: Սակայն մի բան գիտակցում էի հստակ` ես իրավունք եմ ստացել շարունակելու պայքարը:

Եթե չլիներ մարդկային որկրամոլությունը


2011 թ. սեպտեմբերի 16-ին կայացավ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի բոլորովին նոր, միջազգային չափանիշներին համապատասխան տերմինալի բացումը: Բացմանը ներկա էին երկրի բոլոր մեծամեծները` պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, դեսպաններ, գործարարներ,

Monday, 27 February 2012

...ուր շատերը հանում են իրենց դիմակները

«Facebook» կամ «Դիմագիրք», այսպես եմ ես թարգմանում սոցիալական այն կայքը, որ իսկական հեղաշրջում առաջացրեց ամբողջ աշխարհում: «Facebook»-ը այսօր համարվում է աշխարհի ամենաեկամտաբեր ու թանկարժեք կայքերից մեկը, որի արժեքը տատանվում է 4.5-5 մլդ. դոլլարի սահմաններում: Սոցիալական այս կայքից օգտվողների թիվը անցնում է 1,2 միլիարդից: Սրանք զուտ վիճակագրական տվյալներ են, որոնք որոշակի պատկերացում են տալիս «Facebook»-ի վերաբերյալ: Իրականում այն ինձ համար ունի մեկ այլ, առավել կարևոր նշանակություն:

Սևոն` օրվա հերոս

Մի հին հայկական ասացվածք կա. «ու՞մ էի մի կտոր հաց տվել, Աստված բերեց դեմս»:
Այսօր գնացել էի Խարբերդի մեր հողամասը: Կեսօրին նստած հաց էի ուտում: Մեկ էլ դռների մեջ հայտնվեց մի սև շուն, որ սկսեց ինձ նայել թափառող շան սրտաճմլիկ միայնությամբ լեցուն աչքերով: Հասկացա, որ սոված է ու մի հացից նրան բաժին հանեցի: Սևոն վերցրեց իր բաժին հացն ու արագ հեռացավ:
Երեկոյան տուն էի վերադառնում հողամասից: Իմ համար քայլում էի դեպի կանգառ, երբ հանդիպակաց հողամասի բաց դարբասից մի մեծ գամփռ դուս թռավ ու սկսեց հաչալով վրա տալ: Թեև շներից չեմ վախենում, ու չէի պատրաստվում առանց մարտի հանձնվել :) , բայց էդ պահին տեղի ունեցավ անսպասելին: Ինչ-որ տեղից կայծակի արագությամբ հայտնվեց Սևոն ու էդ գամփռին դարձրեց իսկական գամփռիկ: Փաստորեն ասացվածքը ճիշտ է: Սևոյիʹն էի մի կտոր հաց տվել:
Կերակրեʹք թափառող շներին, նրանք անպայման վարձահատույց կլինեն մի օր:

Գործի սկզբին մի նայիր, վերջին նայիր:


Թուրքական ասացվածքը ասում է. «Գործի սկզբին մի նայիր, վերջին նայիր»: 2007 թ. հունվարին թուրք առաջադեմ հասարակությունը Ստամբուլի փողոցներում բղավում էր. «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք, մենք բոլորս հայ ենք»: Նման «պոռթկումն»  անշուշտ պայմանավորված էր հունվարի 19-ին «Ագոս» թերթի խմբագիր Հ. Դինքի սպանությամբ: Դինքը սեփական արյունով եկավ ջնջելու այն խարանը, որ դարեր շարունակ կրում էր հայ ժողովուրդը Թուրքիայում: «Վերջին 30 տարիների

Sunday, 26 February 2012

«Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին»


Երեկ ավարտեցի Մարկեսի վերոնշյալ ստեղծագործությունը: Առիթ ունեցա կրկին հուզվելու, հիանալու ու վերաիմաստավորելու որոշ արժեքներ, որոնց հանդեպ իմ ունեցած վերաբերմունքը ցայսօր թերի էր, միգուցե սխալական: Ահա մի նախադասություն, որ առավել հոգեհարազատ թվաց ինձ (համենայն դեպս այս պահի դրությամբ): «....իսկ հիմա, նրա շնորհիվ իմացա, որ աշխարհն առաջ շարժող անպարտելի ուժը ամենևին երջանիկ սերը չէ, այլ դժբախտ սերը....»: Երբ ավարտեցի պատմվածքը, հասկացա մի պարզ ճշմարտություն: Սերը նման է ժամանակի: Այն գալիս երբ կամենա ու հեռանում՝ մեր կամքից անկախ, ինչպես մեր կյանքի ժամանակը: Ոչ ոք չգիտի, թե ե՞րբ է իր աշխարհ գալու ժամանակը ու ե՞րբ ժամանակը ընդմիշտ կլքի նրան՝ իր տեղը զիջելով հավիտենությանը:

Սիրեցեʹք որքան հնարավոր է երկար ու մեկին: