Tuesday, 28 February 2012

Ուզում ես խաղաղություն՝ պատրաստվիր պատերազմի



Նիցշեն ասում էր. «Պատերազմում գոյություն չունեն հաղթողներ ու պարտվողներ: Գոյություն ունեն միայն ողջ մնացածներ, որոնք իրավունք են ստացել շարունակելու պայքարը»:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակում իմ զինվորական ծառայության տարիներին ես դեռևս ծանոթ չէի Նիցշեի ստեղծագործություններից և ոչ մեկին: Սակայն մի բան գիտակցում էի հստակ` ես իրավունք եմ ստացել շարունակելու պայքարը:
Այսօր մենք ապրում ենք Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմի պայմաններում, քանզի մինչ օրս հաշտության պայմանագիր չի ստորագրվել: Պարտադրված այդ պատերազմի չարիքները ես ամեն օր տեսնում էի Արցախում` իմ զինվորության տարիներին: Տեսնում էին սեփական աչքերով, իսկ նրանց պատճառած ցավերը մինչև այսօր զգում եմ իմ հոգու խորքում:
Երբեմն ինքս ինձ միամտաբար հարցնում եմ՝ ինչպե՞ս կարող է քաղաքակրթական ավելի ցածր մակարդակի վրա գտնվող, կովկասյան թաթարների վերապրուկների այդ պետությունը մեզ պատերազմ պարտադրել: Ավելին, մի ամբողջ սերունդ կրթել ու «քաղաքակրթել» հայատյացության գաղափարի վրա: Փաստորեն, հարևան երկրում ատելությունը վերածվել է կրթական արժեքի և շարժիչ ուժի:

Չհիմնավորված լավատեսությամբ չեմ տառապել երբեք, բայց ես հավատում եմ, անկեղծորեն հավատում,  որ մի օր մենք անպայման կգտնենք մեր «քաղաքակիրթ» հարևաններին խաղաղություն պարտադրելու բանալին:

No comments: