Թուրքական ասացվածքը ասում է. «Գործի սկզբին մի նայիր,
վերջին նայիր»: 2007 թ. հունվարին թուրք առաջադեմ
հասարակությունը Ստամբուլի փողոցներում բղավում էր. «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք, մենք բոլորս հայ ենք»:
Նման «պոռթկումն» անշուշտ պայմանավորված էր
հունվարի 19-ին «Ագոս»
թերթի խմբագիր Հ. Դինքի սպանությամբ: Դինքը սեփական արյունով եկավ ջնջելու այն խարանը, որ դարեր
շարունակ կրում էր հայ ժողովուրդը Թուրքիայում: «Վերջին 30 տարիների
ընթացքում հայ բառը իբրև հայհոյանք էր հնչում Թուրքիայում», - գրում էր Հրանտ Դինքը իր խոհերում: Բայց միաժամանակ, նա համոզված էր որ Թուրքիայում նաև մտածող ու առաջադիմական մարդիկ կան:
ընթացքում հայ բառը իբրև հայհոյանք էր հնչում Թուրքիայում», - գրում էր Հրանտ Դինքը իր խոհերում: Բայց միաժամանակ, նա համոզված էր որ Թուրքիայում նաև մտածող ու առաջադիմական մարդիկ կան:
Անշուշտ, այդպիսի մարդիկ Թուրքիայում շատ կան: Անձամբ առիթ
եմ ունեցել նրանցից շատերի հետ ծանոթանալու ու
զրուցելու, անգամ ընկերանալու: Թուրքական հասարակությունը և հանրային կարծիքը
այսօր հսկայական փոփոխություն է կրել, եթե համեմատենք նախորդ
դարի հետ: Սակայն, ցավ ի սիրտ, պետք է արձանագրել, որ փոփոխության չի ենթարկվում
թուրքական պետական մտածողությունը, որն իր կարևոր ազդեցությունը ունի թուրքական
հասարակության և հանրային կարծիքի ձևավորման վրա: Երեկ, փետրվարի26-ին, մի խումբ ցուցարարներ Ստամբուլում փողոց էին դուրս եկել՝ «Դուք բոլորդ հայ եք, դուք բոլորդ ապօրինի
ծնունդ եք (բիջ եք)» կարգախոսով:
Հետաքրքիր է, ու՞մ
դեմ են պայքարում այս ցուցարարները:
No comments:
Post a Comment