2011 թ. սեպտեմբերի 16-ին կայացավ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի բոլորովին նոր, միջազգային չափանիշներին համապատասխան տերմինալի բացումը: Բացմանը ներկա էին երկրի բոլոր մեծամեծները` պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, դեսպաններ, գործարարներ,
արվեստի բնագավառի գործիչներ: Նրանք բոլորն էլ հագել էին թանկարժեք կոստյումներ ու կապել ոչ պակաս
թանկարժեք փողկապներ: Կանայք երեկոյան ճոխ ու պերճաշուք իրենց զգեստներով ճեմում էին նորաբաց սրահում ու ցուցադրում իրենց ադամանդյա վզնոցներն ու ապարանջանները: Ամեն ինչ փայլում էր բոհեմական շքեղությամբ: Թվում էր, թե դա ամենահարմար վայր էր, ուր կարող ես լուծում տալ քո բոլոր հարցերին, ձեռք բերել նոր ու ազդեցիկ ծանոթներ, կամ ուղղակի վայելել քո ներկայությունը նրանց միջավայրում: Բարձրաստիճան հյուրերի համար նույնքան բարձրաճաշակ հյուրասիրություն էր նախատեսված: Կրթահամալիրի մի խումբ սովորողների հետ բախտ ունեցանք ներկա գտնվելու այդ վեհաշուք ու բարձրաշխարհիկ արարողությանը, մի կուշտ հաց կերանք, խմեցինք թանկարժեք հյութեր, բայց….
Բայց ինչ-որ մի բան պակասում էր այդ ճոխության մեջ, այն ինչ չես կարող ձեռք բերել աշխարհի և ոչ մի գանձերի դիմաց, և ոʹչ էլ ազդեցիկ քո ծանոթների միջոցով, այն ինչ կարող են գնահատել ոչ բոլորը կամ հասկանալ բացակայությունը դրա:
Քաղցրահամ ու թանկարժեք սնունդ ճաշակելիս մի պահ մտքովս անցավ` տեսնես էս պահին քանի՞ հոգի է սոված ու ծարավ թափառում…..:
No comments:
Post a Comment