«Ամուսնությունը նման է պաշարված բերդի: Դուրս եղողները ներս
են ձգտում, ներս եղողները՝ դուրս»: Պարսկական այս ասացվածքում թեև կա ճշմարտություն,
բայց բոլոր ասացվածքները ունեն մի պարզ թերություն՝
ամեն ինչ ընդհանրացնել: Երևի այստեղ խոսքը գնում է դժբախտ ամուսինների, և անհամբերությամբ
իրենց պսակադրությանը սպասող սիրահարներ զույգերի մասին:
Ամենաիդեալական տարբերակում, իհարկե, իրար սիրող աղջիկն ու
տղան ամուսնանում են, ընտանիք կազմում, ունենում երեք երեխա՝ երկու տղա, մեկ աղջիկ,
վայելում երեխաների, իսկ այնուհետև թոռների քաղցրությունը, ու վերջում մահանում իրարից
մեկ օրվա տարբերությամբ, սկզբում կինը, իսկ հաջորդ առավոտ՝ ամուսինը: Չնայած այս տարբերակը
այդքան էլ իդեալական չէ, քանզի պատմության վերջում ստացվում է, որ մի ընտանիքից միանգամից
մահանում են երկու հոգի, չնայած տարեց, բայց հարազատ մարդիկ:
Ավանդական հայկական տարբերակում (իրականում այս ավանդույթը
գործում է նաև ուրիշ ազգերի մոտ) տղայի ծնողները իրենց զավակին ու օջախին համապատասխան
աղջիկ են հավանում, խոսկապ անում, նշան դնում ու հետո հարսանիք անում, եթե ներում են
հնարավորությունները: Ոմանք կասեն, որ այս սովորույթը կամաց-կամաց կորցնում է իր արդիականությունն
ու կիրառելիությունը: Ինձ առավել մտահոգում են այն հայ ընտանիքները, որոնք չեն կազմվի
ավանդույթի վերանալու հետևանքով: (Սա կես լուրջ կես կատակ)
Իսկ ո՞րն է իդեալական ընտանիքի իմ ընկալումը: Անկեղծ ասաց
վերջին տաս տարիների ընթացքում ես անընդհատ փնտրում եմ դրա պատասխանը, և պետք է խոստովանեմ,
որ մինչ օրս չեմ գտնել: Մի բանում առավել քան համոզված եմ: Ապագա իմ ընտանիքում տիրելու
է փոխադարձ սիրո, քնքշանքի ու ներդաշնակության մթնոլորտը: Ու ես պատրաստ եմ ամեն օր
պայքարել դրա համար: Առանց ընտանիքի սիրո ու աջակցության մարդ անկարող է հասնել ինչ
որ բանի այս կյանքում:
Կան մարդիկ, ովքեր իրենց դատապարտում եմ գիտակցված մենության:
Իսկ ուժեղները պայքարում են, ամեն օր պայքարում:
Պայքարեʹք ձեր երջանկության համար:
Պայքարեʹք ձեր երջանկության համար:
1 comment:
Եթե պայքար, թող լինի սիրո համար։ Եթե նվաճում, ուրեմն երջանկության նվաճում։ Զորություն քեզ՝ քո սրտի ուզածն անելու։
Post a Comment