«Facebook»
կամ «Դիմագիրք», այսպես եմ ես թարգմանում սոցիալական այն կայքը, որ իսկական հեղաշրջում առաջացրեց ամբողջ աշխարհում: «Facebook»-ը այսօր համարվում է աշխարհի ամենաեկամտաբեր ու թանկարժեք կայքերից մեկը, որի արժեքը տատանվում է 4.5-5 մլդ. դոլլարի սահմաններում: Սոցիալական այս կայքից օգտվողների թիվը անցնում է 1,2 միլիարդից: Սրանք զուտ վիճակագրական տվյալներ են, որոնք որոշակի պատկերացում են տալիս «Facebook»-ի վերաբերյալ: Իրականում այն ինձ համար ունի մեկ այլ, առավել կարևոր նշանակություն:
«Facebook» սոցիալական կայք
էջից սկսեցի օգտվել 2007 թվականից: Սկզբում դա զուտ հետաքրքրություն էր,
նոր ընկերներ
ձեռք բերելու, ծանոթություններ հաստատելու միջոց:
Հետագայում, երբ կայքի
հնարավորությունները ընդարձակվեցին, այն դարձավ իմ
կյանքի մի մասնիկը, իմ
դիմագիրքը: Ես հնարավորություն ստացա իմ կյանքին նայել
ուրիշ աչքերով, հասկանալ ու
ավելի խորությամբ տեսնել ինքս
ինձ` կյանքի տարբեր իրավիճակներում: Բոլոր այն նկարները, որոնք զետեղված են իմ դիմագրքում,
պատմում են իմ մասին,
թեʹ ուրախության, թեʹ տխրության և թեʹ խենթության պահերին: Բոլոր այն
մտքերն ու արտահայտությունները, որ ես
անցած չորս տարիների ընթացքում գրել եմ իմ
էջի վրա, խոսում են
իմ մասին. իմ
մտքերի, իմ հույզերի,
իմ խենթության, իմ
չարության, և
ամենակարևորը, նրանք խոսում են իմ վախերի մասին: Ամեն
անգամ, երբ ես
վերընթերցում եմ դրանք, ինքս
ինձ նորովի ու
յուրովի եմ ճանաչում, կարողանում եմ հասկանալ իմ
սխալներն ու դասեր
քաղել դրանցից:
«Facebook»-ը նաև այն դիմագիրքն է, որտեղ շատ մարդիկ հանում են
իրենց դիմակները…..
No comments:
Post a Comment