Տարիներ առաջ, երբ ընկերոջս խորհուրդով կարդացի Մարկեսի
«Հարյուր տարվա մենություն»-ը, աշխարհը սկսեց ուրիշ անկյան տակ պտտվել ինձ համար: Գիրքն ավարտելու հետո սկսեցի խելագարի պես ծիծաղել, իսկ հետո ծիծաղը վերածվեց լացի:
- - Էս ի՞նչ արեցիր իմ հետ: Ո՞նց կարողացար հպվել հոգուս ամենանուրբ
լարերին:
Այդ ես չէ, որ բացահայտեցի Մարկեսին ինձ համար, այլ շնորհիվ
նրա, կարողացա վերստին ու նորովի բացահայտել ինքս ինձ, ու հոգուս կրակը սկսեց ավելի
ուժգին վառվել:
Մարկեսը բոլոր ազգերի գրողն է: Նա ազգություն չունի, քանզի
կարողանում է թափանցել մարդկային հոգու ամենամութ լաբիրինթներն ու այնտեղ հասցնել իր
գրչի լույսը:
Ծնունդդ շնորհավոր, իմ հրաշագործ ծերուկ:
1 comment:
Այդ ես չէ, որ բացահայտեցի Մարկեսին ինձ համար, այլ շնորհիվ նրա, կարողացա վերստին ու նորովի բացահայտել ինքս ինձ, ու հոգուս կրակը սկսեց ավելի ուժգին վառվել:
Սա է գրականության ինդիկատորը։ Եթե այսպես չի, ուրեմն լավ գործ չի։
Post a Comment