Monday, 12 March 2012

Կանանց միամսյակին ընդառաջ


Ո՞վ պետք է առաջինը սեր խոստովանի:
Այս հարցի շուրջ վերջերս երկար-բարակ զրուցեցի գեղեցիկ սեռին պատկանող իմ հրաշագեղ ընկերների հետ: Նրանց ճնշող մեծամասնություն հակված է այն տեսակետին, որ առաջինը սեր պետք է խոստովանի տղան: Եվ եթե այդ սերն իրոք անկեղծ է, ու տղան  ունի բավական հոգու ուժ` պատրաստ մինչև վերջ պայքարել իր սիրո համար, ապա աղջիկն մի օր կնկատի նրան, կգնահատի նրա սերը, և միգուցե կսիրի նրան կամ թույլ կտա, որ իրեն սիրեն: Միաժամանակ, բոլոր աղջիկները պնդում են, որ սերը պահանջում է ինքնազոհողություն:  Անկեղծ ու իսկական սիրով սիրող տղան պետք է միշտ գիտակցի դա: Առանց ինքնազոհողության չկա անկեղծ սեր: Ընդ որում, գեղեցիկ սեռին պատկանող և աշխարհը առաջ շարժող հրաշագեղ այդ էակների համար ինքնազոհողությունը բավական ընդգրկուն հասկացություն է: (Նույնիսկ վախենում եմ փակագծերը բացել)
Բայց չէ՞ որ սերն աշխարհի երեսին մինչ օրս ստեղծված ամենագեղեցիկ զգացմունքն է, և այն գոյություն ունի երջանկություն, այլ ոչ թե տառապանք պատճառելու համար: Ինչու տառապանք, որովհետև ինքնազոհությունը ինքնին տառապանք է:  Սիրող տղան տառապում է, ցանկալի է ամեն օր, գիշեր ու ցերեկ: Այս երևույթը բավական դուրեկան է կանանց: Նրանք մի տեսակ հոգևոր բավարարվածություն են զգում, գիտակցելով, որ ինչ-որ մեկը տառապում է օր ու գիշեր իրենց հանդեպ տածած սիրուց: Դուք կասեք, որ ես ծայրահեղացնում եմ, և բոլոր կանայք չէ, որ այդպիսին են: Բայց հոգու խորքում դուք գիտակցում եք, որ իմ ասածների մեջ կա մի անհերքելի ճշմարտություն:
Իսկ ո՞րն է պատճառը, որ կինը առաջինը սեր չպետք է խոստովանի: Այս հարցին ի պատասխան, բոլոր կանայք ու աղջիկները միաձայն պնդում են, որ այդպիսի կանայք բոլորը դժբախտ են: Որպես ասվածի ապացույց նրանք բերում են բազում պատմություններ այն մասին, թե ինչպես տղամարդը օգտագործեց սիրահարված կնոջը, և ձանձրանալուց հետո` օգտագործած անձեռոցիկի պես նրան նետեց առաջին իսկ պատահած աղբամանը: Ցավով ստիպված էր համաձայնել նրանց հետ: Այո, նման պատմություններ ինքս շատ եմ կարդացել, անգամ ականատես եմ եղել: Բայց մյուս կողմից ստացվում է, որ կանայք պատրաստ չե՞ն պայքարել հանուն իրենց սիրո, այն միակ ու անկեղծ սիրո, որ ի վերուստ տրվում է նրանց: Պատրաստ չեն ինքնազոհության ու տառապանքի: Այդ դեպքում ո՞րն է պատճառը, որ նրանք պահանջում են դա տղամարդկանցից:  
ա. Կանայք ընդունակ չեն իսկական սեր զգալու, և լինելով եսասեր, նրանք պահանջում են տղամարդուց այն, ինչը նրանց այդքան չի հերիքում:
բ. Կանայք կարող են իսկական սեր զգալ, բայց բնությունը նրանց չի օժտել հանուն այդ սիրո մինչև վերջ պայքարելու ու նպատակի հասնելու ընդունակությամբ: (Այդ դեպքում ի՞նչ գենդերային հավասարության մասին է խոսքը)
Եզրակացությունները թողնում եմ ձեզ:


1 comment:

Anonymous said...

>Որպես ասվածի ապացույց նրանք բերում են բազում պատմություններ այն մասին, թե ինչպես տղամարդը օգտագործեց սիրահարված կնոջը, և ձանձրանալուց հետո` օգտագործած անձեռոցիկի պես նրան նետեց առաջին իսկ պատահած աղբամանը:
Իսկ երբ կինն է օգտագործում տղամարդուն և հետո դուրս նետում, դա ոչինչ , հա ?