Ո՞վ պետք է առաջինը սեր խոստովանի:
Այս հարցի
շուրջ վերջերս երկար-բարակ զրուցեցի գեղեցիկ սեռին պատկանող իմ հրաշագեղ ընկերների
հետ: Նրանց ճնշող մեծամասնություն հակված է այն տեսակետին, որ առաջինը սեր պետք է խոստովանի
տղան: Եվ եթե այդ սերն իրոք անկեղծ է, ու տղան
ունի բավական հոգու ուժ` պատրաստ մինչև վերջ
պայքարել իր սիրո համար, ապա աղջիկն մի օր կնկատի նրան, կգնահատի նրա սերը, և միգուցե
կսիրի նրան կամ թույլ կտա, որ իրեն սիրեն: Միաժամանակ, բոլոր աղջիկները պնդում են,
որ սերը պահանջում է ինքնազոհողություն: Անկեղծ
ու իսկական սիրով սիրող տղան պետք է միշտ գիտակցի դա: Առանց ինքնազոհողության չկա անկեղծ սեր: Ընդ որում, գեղեցիկ
սեռին պատկանող և աշխարհը առաջ շարժող հրաշագեղ այդ էակների համար ինքնազոհողությունը
բավական ընդգրկուն հասկացություն է: (Նույնիսկ վախենում եմ փակագծերը բացել)
Բայց չէ՞
որ սերն աշխարհի երեսին մինչ օրս ստեղծված ամենագեղեցիկ զգացմունքն է, և այն գոյություն ունի երջանկություն,
այլ ոչ թե տառապանք պատճառելու համար: Ինչու տառապանք, որովհետև ինքնազոհությունը ինքնին
տառապանք է: Սիրող տղան տառապում է, ցանկալի
է ամեն օր, գիշեր ու ցերեկ: Այս երևույթը բավական դուրեկան է կանանց: Նրանք մի տեսակ
հոգևոր բավարարվածություն են զգում, գիտակցելով, որ ինչ-որ մեկը տառապում է օր ու գիշեր
իրենց հանդեպ տածած սիրուց: Դուք կասեք, որ ես ծայրահեղացնում եմ, և բոլոր կանայք չէ,
որ այդպիսին են: Բայց հոգու խորքում դուք գիտակցում եք, որ իմ ասածների մեջ կա մի անհերքելի
ճշմարտություն:
Իսկ ո՞րն
է պատճառը, որ կինը առաջինը սեր չպետք է խոստովանի: Այս հարցին ի պատասխան, բոլոր կանայք
ու աղջիկները միաձայն պնդում են, որ այդպիսի կանայք բոլորը դժբախտ են: Որպես ասվածի
ապացույց նրանք բերում են բազում պատմություններ այն մասին, թե ինչպես տղամարդը օգտագործեց
սիրահարված կնոջը, և ձանձրանալուց հետո` օգտագործած անձեռոցիկի պես նրան նետեց առաջին
իսկ պատահած աղբամանը: Ցավով ստիպված էր համաձայնել նրանց հետ: Այո, նման պատմություններ
ինքս շատ եմ կարդացել, անգամ ականատես եմ եղել: Բայց մյուս կողմից ստացվում է, որ կանայք
պատրաստ չե՞ն պայքարել հանուն իրենց սիրո, այն միակ ու անկեղծ սիրո, որ ի վերուստ տրվում
է նրանց: Պատրաստ չեն ինքնազոհության ու տառապանքի: Այդ դեպքում ո՞րն է պատճառը, որ
նրանք պահանջում են դա տղամարդկանցից:
ա. Կանայք
ընդունակ չեն իսկական սեր զգալու, և լինելով եսասեր, նրանք պահանջում են տղամարդուց
այն, ինչը նրանց այդքան չի հերիքում:
բ. Կանայք
կարող են իսկական սեր զգալ, բայց բնությունը նրանց չի օժտել հանուն այդ սիրո մինչև
վերջ պայքարելու ու նպատակի հասնելու ընդունակությամբ: (Այդ դեպքում ի՞նչ գենդերային
հավասարության մասին է խոսքը)
Եզրակացությունները
թողնում եմ ձեզ:
1 comment:
>Որպես ասվածի ապացույց նրանք բերում են բազում պատմություններ այն մասին, թե ինչպես տղամարդը օգտագործեց սիրահարված կնոջը, և ձանձրանալուց հետո` օգտագործած անձեռոցիկի պես նրան նետեց առաջին իսկ պատահած աղբամանը:
Իսկ երբ կինն է օգտագործում տղամարդուն և հետո դուրս նետում, դա ոչինչ , հա ?
Post a Comment